Բարսելոնան և Զենիթը կպայքարեն ուրուգվայցի ֆուտբոլիստի տրանսֆերի համար

«Պենյարոլի» և Ուրուգվայի հավաքականի հարձակվող Ագուստին Ալվարեսը կարող է կարիերան շարունակել Իսպանական Լա Լիգայում։ 20-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան», հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ տրանսֆերի արժեքը կարող է կազմել 12 մլն եվրո։ Հավանաբար, հարձակվողը նախ կխաղա կատալոնական ակումբի երկրորդ թիմում, իսկ հետո կտեղափոխվի հիմնական կազմ։ Ինքը՝ ֆուտբոլիստը, ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Զենիթը» ևս հավակնում է ուրուգվայցի 20-ամյա հարձակվողի տրանսֆերին։ Ռուսական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 15 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Ալվարեսը մասնակցել է 40 հանդիպման, որոնցում դարձել է 23 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ուրուգվայցի հարձակվողի պայմանագիրը «Պենյարոլի» հետ ավարտվում է 2024 թվականին։ Transfermarkt պորտալը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 4,5 միլիոն եվրո: