Վլահովիչի հրաշալի ցուցանիշը Ա Սերիայում

«Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչը շարունակում է գերարդյունավետ խաղ ցուցադրել։

Իտալիայի առաջնության 17-րդ տուրի՝ «Սալերնիտանայի» դեմ խաղում 21-ամյա սերբ ֆուտբոլիստը 51-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ։ Այս գնդակը նրա համար արդեն 31-րդն էր 2021 թվականին։

Համաձայն OptaPaolo-ի՝ Վլահովիչը 60 տարվա ընթացքում միայն երրորդ խաղացողն է, ով մեկ օրացուցային տարում 30-ից ավելի գոլ է խփել Ա Սերիայում:

Լուկա Տոնին նույնքան արդյունավետ էր 2005 թվականին, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն, ով խաղում էր Յուվենտուսում, առաջատարն է այդ ցուցանիշով՝ 33 գոլ 2020 թվականին։