Բունդեսլիգայի 15-րդ տուրի խաղում «Բավարիան» հաղթեց «Մայնցին» (2:1): Մյունխենցիների գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի համար այս հաղթանակը 100-րդն էր Գերմանիայի առաջնությունում։
Նագելսմանը, 34 տարեկան 141 օրական հասակում, դարձավ ամենաերիտասարդ մարզիչը, ով երբևէ հասել է այդ նշագծին:
Այսպիսով՝ նա գերազանցեց Էրիկ Ռիբեքի ռեկորդը։
Հարկ է նշել նաև, որ Նագելսմանի առաջին և հարյուրերորդ հաղթանակները ձեռք են բերվել հենց «Մայնցի» դեմ խաղում։