Գվարդիոլա. Ինձ չհարցնեք այդ մասին, չեմ պատասխանի

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հրաժարվել է պատասխանել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին հարցին,փոխանցում է սպորտային լրագրող Սայմոն Ստոունի թվիթերյան էջը

«Հաջորդ հարցը: Մի հարցրու ինձ այդ մասին: Չեմ պատասխանի»,- ասել է Գվարդիոլան։

Ավելի վաղ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան համարել էր հանրավոր իր հաճախորդի «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունը:

Նորվեգացի ֆուտբոլիստի համար ակտիվ պայքար է մղում մանչեսթերյան մյուս ակումբը` «Յունայթեդը»: