Քրիստիան Հորներ. Մերսեդեսն ունի արագ մեքենա, Ռեդ Բուլը՝ Ֆերստապեն և հիանալի թիմ

«Ռեդ Բուլի» ղեկավար Քրիստիան Հորները նշել է Մաքս Վերստապենի դերը «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնի դեմ տիտղոսի համար պայքարում։

«Շատ դժվար է լինելու։ Նրանք լավ մարզավիճակում են: «Մերսեդեսն» արագ մեքենա ունի, բայց մենք ունենք Մաքս Ֆերստապեն և հիանալի թիմ։ Մեզ պետք է վերջին արագացումը:

Մաքսն ադքան լավն է, իր վարելու շնորհիվ: Նրա ղեկավարումը բխում է սրտից, նա ագրեսիվ է և վճռական հաղթելու համար: Դրա համար նա հիմա այնպիսի իրավիճակում է, որ հավասարը հավասարի պայքար է մղում պատմության հավանաբար, լավագույնմրցարշավորդի հետ՝ համենայն դեպս վիճակագրորեն այդպես է: Մեծ ուշադրություն է դարձվում Մաքսին, նա հսկայական ճնշման տակ է և հոգեբանորեն պատրաստ է դրան: Մենք աներևակայելի հպարտ ենք նրանով: Առանց նրա մենք, չէինք պայքարի տիտղոսի համար այս շաբաթավերջին»,- ասել է Հորները Sky Sport Italy-ի եթերում:

Աբու Դաբիի Գրան-Պրիին ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսում, Հորներն ու «Մերսեդեսի» գործադիր տնօրեն Տոտո Վոլֆը իրար ձեռք են սեղմել ու արդար պայքարի հույս հայտնել:

«Հաջողություն, թող լավագույն ավտոարշավորդը և լավագույն թիմը հաղթեն», – ասել է Վոլֆը մրցակցին:

«Հենց այդպես», – պատասխանել է Հորները:

Կիրակի օրն Աբու-Դաբիում կկայանա այս մրցաշրջանի եզրափակիչ Գրան-Պրին: Մաքս Ֆերստապենը և Լյուիս Հեմիլթոնը հավասար միավորներով են մոտնում եզրափակիչ մրցմանը: Այնտեղ կորոշվի այս տարվա աշխարհի չեմպիոնի անունը: