«Բարսելոնայի» կիսապաշտպան Անսումանե Ֆատին շարունակում է ապաքինվել վնասվածքից։
19-ամյա խաղացողն իրեն լավ է զգում, բայց կատալոնական ակումբը չի ցանկանում ռիսկի դիմել:
Ֆատիի վերադարձը հետաձգվել է մինչև 2022 թվականի հունվարի 2-ը՝ «Մալյորկայի» դեմ խաղի համար։
Այսպիսով, խաղացողը բաց կթողնի 4 հանդիպում՝ «Օսասունայի», «Բոկա Խունիորսի» (ընկերական խաղ Մարադոնայի հիշատակին), «Էլչեի» և «Սևիլիայի» դեմ։