Բարսելոնայի հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում

Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո «Բարսելոնան» հայտնվեց Եվրոպա լիգայում:

Այստեղ իսպանական ակումբը կանցկացնի փլեյ-օֆֆի լրացուցիչ խաղ, որով կորոշվի` կշարունակեն հետագա պայքարն այս մրցաշարում, թե ոչ:

Այսպիսով` Չեմպիոնների լիգայից դուրս մնացած թիմերը, կհանդիպեն այն թիմերի հետ, որոնք Եվրոպա լիգայի իրենց խմբում զբաղեցրել են երկրորդ տեղերը : Այդ թիմերն են` «Ռեյնջերսը», «Ռեալ Սոսյեդադը», «Նապոլին», «Օլիմպիակոսը», «Լացիոն», «Բրագան», «Բետիսը» և «Դինամոն Զագրեբը»։

«Բարսելոնան» բացի «Ռեալ Սոսիեդադից» և «Բետիսից» կարող է հանդիպել ցանկացածի հետ:

Եվրոպա լիգայի վիճակահանությունը կայանալու է դեկտեմբերի 13-ին: