Ջերարդ. Որպես ֆուտբոլիստ պահել եմ խոստումս` չխաղալ Լիվերպուլի դեմ

«Ասթոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը խոսել է իր նախկին ակումբի՝ «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ։

«Ես Կլոպի մասին խոսելու կարիք չունեմ: Կարծում եմ ողջ աշխարհը գիտի, թե ինչ ֆանտաստիկ մարզիչ է նա։ Նա միշտ ինձ լավ է վերաբերվել, աջակցել է ինձ, շատ կարևոր խորհուրդներ է տվել խաղացողից մարզիչ դառնալու ճանապարհին։

Նա ինձ հնարավորություն տվեց մարզել «Լիվերպուլի» մինչև 19 տարեկաններին, ինչի համար ես հավերժ երախտապարտ կլինեմ։ Բայց ի վերջո երկուսս էլ գետենք , որ հենց հանգստյան օրերին սուլիչը հնչի, ես կփորձեմ անել առավելագույնը: Եվ իմ թիմը կփորձի հաղթել խաղը:

Կարծում եմ՝ որպես ֆուտբոլիստ, ես կատարել եմ խոստումս, չխաղալ «Լիվերպուլի» դեմ։ Ես հասկանում եմ խաղի շուրջ ստեղծված ողջ աղմուկը հասկանալի պատճառներով, քանի որ վերադառնում եմ այն ​​ակումբ, որտեղ երկար տարիներ եմ անցկացրել։

Կարծում եմ՝ աղմուկը նրա համար է, որ ուրիշ մարդիկ հիացմունքի մեջ լինեն: Իմ նպատակն է թիմին լավագույնս պատրաստել, որպեսզի փորձենք դրական արդյունքի հասնել։

Այս մարզադաշտում բոլորն ինձ բավականին լավ են ճանաչում, իմանալու համար , թե ինչ եմ անելու և ինչու եմ գնում Էնֆիլդ», Ջերարդի խոսքերն է փոխանցում «Աստոն Վիլայի» պաշտոնական կայքը:

Շաբաթ օրը Պրեմիեր լիգայի շրջանակում «Աստոն Վիլան» կհյուրընկալվի «Լիվերպուլին»: