Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստը Արգենտինայի երիտասարդական հավաքականի մարզիչ

«Լիվերպուլի» և «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն հունվարին կդառնա Արգենտինայի մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ:

37-ամյա արգենտինացին կփոխարինի Ֆերնանդո Բատիստային, որը միանալու է Վենեսուելայի հավաքականի մարզչական շտաբին:

Մասկերանոն Արգենտինայի կազմում խաղացել է աշխարհի չորս առաջնություններում, այդ թվում՝ 2014-ին հասնելով եզրափակիչ: «Բարսելոնայի» կազմում հաղթել է Լագ լիգայի հինգ տիտղոս և երկու Չեմպիոնների լիգայի գավաթ: