Ֆելիշ. Դերբի` որը կորոշի Մադրիդի գլխավոր թիմին

«Ատլետիկոյի» կիսապաշտպան Ժոաո Ֆելիշը կիսվել է Լա լիգայի 17-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպման սպասելիքներով։

«Սա շատ յուրահատուկ հանդիպում է, կարծում եմ՝ սա մրցաշրջանի ամենաբարձր կետն է: Նույն քաղաքից երկու թիմեր, երկրպագուները շատ մոտիվացված են, ինչպես մենք։

Սա շատ կարևոր խաղ է «Ատլետիկոյի» համար, դերբի, որը դուրս կորոշի քաղաքի գլխավոր թիմին, և դա շատ բան է նշանակում: Պետք է դաշտ դուրս գանք հաղթելու համար: Եթե հաղթենք՝ դուրս կգանք առաջին հորիզոնական և շատ կուրախացնենք երկրպագուներին։

Լա Լիգայում կարելի է հաղթել «Բարսելոնային» ու «Ռեալին», դրա հետ մեկտեղ պարտվել ոչ այնքան բարձրակարգ թիմի: Մենք չեմպիոն ենք և միշտ ցանկանում ենք հաղթել։ «Ատլետիկոն» ամեն մրցաշրջանում հաղթելու ֆավորիտ է», պորտուգալացու խոսքերն է փոխանցում իսպանական AS-ը:

Լա լիգայի 17-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի «Ատլետիկոյին»: Խաղը կկայանա դեկտեմբերի 12-ին` Երևանի ժամանակով 00:00-ին: