ՉԼ-ում ամենաշատ ներկայացուցիչն ունի Անգլիան, քանի ներկայացուցիչ ունեն մյուս երկրները

Հայտնի են Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները:

Իրենց խմբերում առաջին տեղերը զբաղեցրել են «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Այաքսը», «Ռեալը», «Բավարիան», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիլը» և «Յուվենտուսը»։

ՊՍԺ-ն, «Ատլետիկոն», «Սպորտինգը», «Ինտերը», «Բենֆիկան», «Վիլյառեալը», «Զալցբուրգը» և «Չելսին» 1/8 եզրափակչից անցան երկրորդ տեղերով:

Այսպիսով, Անգլիան փլեյ-օֆֆում կներկայացվի չորս թիմով, Իսպանիան՝ երեք, Իտալիան, Պորտուգալիան ու Ֆրանսիան՝ երկու, Գերմանիան, Հոլանդիան ու Ավստրիան՝ մեկական թիմերով։

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի փլեյ-օֆֆ-ի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին` Նիոնում:

1/8 եզրափակչի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 15,16,22,23-ին, իսկ պատասխան խաղերը` մարտի 8,9,15,16: