Ռոմայի նախկին պաշտպանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

«Ռոմայի», «Յուվենտուսի» և «Բավարիայի» նախկին պաշտպան Մեհդի Բենատիան հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

Այս մասին 34-ամյա մարոկկացին հայտնել է իր Instagram-ում:

Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Քաթարական Ալ-Դուհաիլը: Ֆուտբոլիստն ընդհանուր առմամբ մասնակցել է 391 հանդիպման և դարձել 24 գոլի հեղինակ