Ֆեդուն. Նա վաղ, թե ուշ կվերադառնա Սպարտակ

«Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը մեկնաբանել է Դոմենիկո Տեդեսկոյի՝ «Լայպցիգի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելը։

«Մեզ մնում է միայն շնորհավորել և հաջողություն մաղթել նրան։ Շատ ուրախ եմ, որ նրա կարիերան վերընթաց ունի։

Հույս ունեմ վաղ, թե ուշ նա կվերադառնա «Սպարտակ», Ֆեդունի խոսքերն է հաղորդում Матч ТВ»-ն։

Հիշեցնենք, որ Տեդեսկոն «Սպարտակի» գլխավոր մարզիչն էր 2019-2021 թվականներին՝ նախորդ մրցաշրջանում մոսկովյան ակումբի հետ նվաճել էր ՌՊԼ-ի արծաթը։