ԲԿՄԱ-ն պատժվել է «Զենիթի» հետ խաղում ճայտրուկների օգտագործման համար` մարզադաշտի ամբողջական փակմամբ

Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի խորհրդի նիստը, պատժել է ԲԿՄԱ-ին «VEB Arena» մարզադաշտի ամբողջական փակմամբ:, հայտնում է Sport24.ru-ն։

Նման պատժամիջոց է կիրառվել ՌՊԼ-ի 16-րդ տուրի՝ «Զենիթի» հետ խաղում (0:2) ԲԿՄԱ-ի երկրպագուների կողմից ճայտրուկների օգտագործման համար:

Նոյեմբերի 28-ին VEB Arena-ում կայացած հանդիպման ավարտին բանակային երկրպագուները ճայտրուկներով շոու են կազմակերպել։