Ժեզուշ. Հատկապես կարևոր է, երբ Բարսելոնային դուրս ես թողնում մրցաշարից

«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսն Կիևի «Դինամոյի» հետ խաղից հետո ամփոփել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլը:

«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել մեր թիմին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։ Սա մեծ ձեռքբերում է մեզ համար։ Թեև, իհարկե, եթե «Բավարիան» չհաղթեր «Բարսելոնային», ամեն ինչ այլ կերպ կլիներ։

Երկրորդ խաղակեսում «Դինամոն» վերահսկում էր խաղը և թույլ չէր տալիս մեզ հնարավորություններ ստեղծել։ Պետք էր դիջեցնել տեմպը, իսկ մեզ համար դժվար էր, քանի որ մենք սովոր չենք այդպես խաղալ։ Սակայն կատարված փոխարինումներից հետո մեր խաղը բարելավվեց։

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալը շատ կարևոր քայլ է ցանկացած թիմի համար։ Եվ դա հատկապես կարևոր է, երբ «Բարսելոնայի» պես թիմին դուրս ես թողնում մրցաշարից: Այժմ մենք ավելի մեծ ուշադրության ենք արժանանալու։ Մեր նպատակը Չեմպիոնների լիգայում հաղթելը չէ, բայց հավատում ենք, որ կարող ենք ավելի առաջ գնալ։

Ինչ վերաբերում է 1/8 եզրափակիչի վիճակահանությանը, ես նախապատվություն չունեմ: Բայց արդեն գիտեմ, որ մենք ստանալու ենք ուժեղագույն թիմերից մեկը։ Հավատում եմ, որ կկարողանանք քառորդ եզրափակիչ դուրս գալ, ում հետ էլ բախվենք։