Արաուխո. Սա խայտառակություն է

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն խոսել է Մյունխենի «Բավարիայից» կրած պարտությունից և թիմի՝ Չեմպիոնների լիգայից հեռանալուց հետո։

«Սա խոշոր հաշիվ է։ Նրանք ավելի շատ գոլեր խփելու հնարավորություններ ունեին։

Մենք լավ սկսեցինք հանդիպումը, բայց «Բավարիան» իրացրեց իր երկու հնարավորությունները, իսկ գոլերը շատ լավ էմոցիոնալ լիցք են տալիս։ Ցավալի է, քանի որ կցանկանայինք հաջորդ փուլ դուրս գալ։

Այս արդյունքը խայտառակություն է։ Չնայած հաշվին, մենք պետք է շարունակենք պայքարել։ Սա ցանկալի արդյունքի հասնելու միակ միջոցն է։

Մենք լավագույնների թվում չենք, քանի որ առաջ չենք գնացել, բայց ես վստահում եմ մեր հիանալի թիմին», բրազիլացի պաշտպանի խոսքերն էփոխանցում Marca-ն: