Բարսելոնան 17 անգամ անընդմեջ դուրս է եկել ՉԼ-ի փլեյ-օֆֆ. սա երկրորդ արդյունքն է

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ խաղում «Բարսելոնան» պարվեց «Բավարիային» (0-3) և կխաղա Եվրոպայի լիգայում:

Այսպիսով, կատալոնական ակումբի համար ավարտվեց 17 անգամ անընդմեջ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալու շարքը:

«Կապտանռնագույնների» շարքը սկսվել էր 2004/05 մրցաշրջանում, երբ Լիոնել Մեսսին իր առաջին մրցաշրջանն անցկացրեց գլխավոր թիմում :

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի պատմության մեջ միայն «Ռեալն» է ունեցել ավելի երկար շարք: 25 մրցաշրջան անընդմեջ Արքայական ակումբը դուրս է գալիս փլոյ-օֆֆ:

«Բարսելոնան» իր եվրագավաթային ճանապարհը կշարունակի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում։