Բարսելոնան, կարծես թե, իմ հաճախորդն է․ Մյուլեր

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Բարսելոնայի» նկատմամբ 3:0 հաշվով տարած հաղթանակը։

Մյուլերը դարձավ պատմության մեջ առաջին գերմանացի ֆուտբոլիստը, ով Չեմպիոնների լիգայում խփել է 50 գոլ։ Հատկանշական է, որ Թոմասը 8 գոլ է խփել «Բարսելոնային»:

«Բարսելոնան», կարծես թե, իմ հաճախորդն է. Մենք լավ խաղացինք, չնայած, իհարկե, ամեն ինչ կատարյալ չէր։ Երբ խաղում ես Բարսելոնայի հետ, նրանք միշտ պրեսինգի են դիմում, իսկ հետո մրցակցի եզրային խաղացողները ազատ տարածություն են ունենում։

Երբեմն մենք փոխանցումը սխալ ժամանակ էինք տալիս: Մենք կարող էինք ավելի լավ խաղալ երկրորդ խաղակեսում, բայց ընդհանուր առմամբ մեզ համար այս խաղը զվարճալի էր»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։