Կրաուչ. Նա պետք է ամենաշատ գումարը վաստակի Անգլիայում

Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Պիտեր Կրաուչը կոչ է արել, որպեսզի Մոհամեդ Սալահին դարձնեն Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, հաղորդում է  Daily Mail -ը:

«Նա անողոք է։ «Լիվերպուլը» հեշտությամբ կարող էր ոտքը հանել գազի ոտնակից, բայց դա չարեց: Սալահը ԱՊԼ-ի լավագույն խաղացողն է այս պահին, այնպես որ անկախ նրանից, թե ով որքան է վարձատրվում, ավելի շատ աշխատավարձ պետք ստանա Սալահը»,- ասել է Կրաուչը:

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Կրիշտիանու Ռոնալդուն է: պորտուգալացին շաբաթական 480 հազար ֆունտ է ստանում։