Իտալիայի Ա Սերիայում կայացավ հերթական մարզչական պաշտոնանկությունը

«Ուդինեզեն» հայտարարել է գլխավոր մարզիչ Լուկա Գոտիի հրաժարականի մասին։ Այս մասին հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։

Այս որոշումը կայացվել է վերջին հանդիպումներում թիմի գրանցած անբավարար արդյունքների պատճառով։

Գոտին «Ուդինեզեն» գլխավորում էր 2019 թվականից։ Այս մրցաշրջանում թիմը Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 14-րդ տեղը։