Չավի. Բավարիան վերջին ժամանակներս լավն է Բարսելոնայից, սակայն ֆուտբոլը միշտ շանս է տալիս

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բավարիայի» դեմ կայանալիք հանդիպման սպասելիքներով։

«Հույս ունենք, որ կփորձենք հաղթել և գերիշխել խաղադաշտում: Հարկավոր է հնարավորինս շատ շանսեր ստեղծել։ Եկեք խոսենք, երբ խաղն ավարտվի։

Մենք աշխատում ենք, որպեսզի «Բարսելոնան» չզիջի Եվրոպայի որևէ այլ թիմի։ Մենք շատ աշխատանք ունենք անելու։

Պետք է համբերատար լինել, քանի որ մեկ օրում ամեն ինչ փոխել հնարավոր չէ։ Վերջերս «Բավարիան» ավելի լավն է, քան «Բարսան», բայց ֆուտբոլը միշտ ամեն ինչ փոխելու հնարավորություն է տալիս», Չավիի խոսքերն է փոխանցում Diario Sport-ը :