Էրլինգ Հոլանդը շարունակում է իր փայլուն վիճակագրությունը

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը երկու գոլ խփեց «Բեշիկթաշի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղում:

21-ամյա նորվեգացին փոխարինման է դուրս եկել 63-րդ րոպեին, իսկ 68-րդ և 81-րդ րոպեներին 2 գնդակ է ուղարկել թուրքական թիմի դարպասը:

Էրլինգն իր կարիերայի ընթացքում Չեմպիոնների լիգայի 19 խաղում դարձել է 23 գոլի հեղինակ։

«Բորուսիայի» կազմում Հոլանդը բոլոր մրցաշարերում անցկացրած 72 խաղում խփել է 74 գոլ: