Զլատանը կրկին չի հաղթի ՉԼ-ն. Նա 7 տարբեր ակումբի հետ է փորձ կատարել

Միլանը դուրս մնաց Չեմպիոնների լիգայից՝ խմբում զբաղեցնելով չորրորդ տեղը։

Սա նշանակում է, որ «ռոսոներիների» 40-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչն այս մրցաշրջանում նույնպես չի կարողանա նվաճել բաղձալի գավաթը։

Շվեդ հարձակվողը 16 անգամ մասնակցել է Չեմպիոնների լիգայի խաղարկություններին ` 7 ակումբների հետ: «Այաքս», «Յուվենտուս», «Ինտեր», «Բարսելոնա», «Միլան», ՊՍԺ և «Մանչեսթեր Յունայթեդի»: Սակայն նրանցից ոչ մեկի հետ չի կարողացել հաղթել այս մրցաշարում։

Իբրահիմովիչը Չեմպիոնների լիգայում անցկացրել է 124 հանդիպում, դարձել 48 գոլի և 28 գոլային փոխանցման հեղինակ։

Իր կարիերայի ընթացքում Զլատանը նվաճել է 31 գավաթ, այդ թվում՝ 11 չեմպիոնական տիտղոս տարբեր երկրներում։