Միլանը Ռոմայից հետո վատագույն արդյունքն է գրանցել ՉԼ-ում

Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ պարտվեց «Լիվերպուլին» (1:2):

Մրցաշարի խմբային փուլում «ռոսոներիները» 4 միավորով զբաղեցրին չորրորդ տեղը։

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի պատմության մեջ իտալական ակումբներից միայն Ռոման է հավաքել ավելի քիչ միավոր խմբում: 2004/05 մրցաշրջանում Տոտին և ընկերները խմբային փուլում վաստակել էին ընդամենը 1 միավոր:

«Միլանն» այս պարտության հետևանքով դուրս մնաց ընթացիկ մրցաշրջանի եվրագավաթներից: