Բավարիան երբեք լուրջ չի քննարկել Հոլանդի տեղափոխությունը. նրանք վստահում են իրենց հարձակվողին

«Բավարիան» ցանկանում է պահել հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն:

Ինչպես տեղեկացնում է Abendzeitung-ը, մյունխենցիները պատրաստ են 33-ամյա լեհին պայմանագիր առաջարկել մինչև 2025 թվականը: Նրա ներկայիս պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականը։

Միաժամանակ Բավարիայի ղեկավարության հանդիպումներում լրջորեն չի քննարկվել «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի թեկնածությունը։ Որովհետև նորվեգացին շատ թանկ կարժենա, գումարած՝ նա բարձր աշխատավարձ ունի։ Նաև մյունխենցիները կարծում են, որ Լևանդովսկին կկարողանա բարձր մակարդակով խաղալ ևս չորս տարի։

Սակայն Լևանդովսկու հետ պայմանագրի երկարաձգման հարցում դժվարություններ կարող են առաջանալ նրա գործակալ Պինի Զահավիի հետ։ Զահավիի մեկ այլ հաճախորդ Դավիդ Ալաբան ավելի վաղ լքել է «Բավարիան», կողմերը համաձայնության չեն եկել աշխատավարձի հարցում։