Բելինգեմը տուգանվել է 40 հազար եվրոյով մրցավարի հասցեին արված արտահայտության համար

Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիան (DFB) տուգանել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին Գերմանիայի առաջնության 14-րդ տուրի՝ «Բավարիայի» դեմ խաղից հետո մրցավարի հասցեին արված արտահայտության համար։

Երիտասարդ կիսապաշտպանը խաղավերջում քննադատել է մրցավար Ֆելիքս Ցվայերին՝ ասելով. «Գերմանիայում գլխավոր հանդիպումը տալիս եք մրցավարի, որն իր կարիերայում պայմանավորված խաղ է ունեցել։

Այս խոսքերի համար DFB-ն Բելինգհեմին տուգանել է 40 հազար եվրոյով։ Նրա խոսքերը գնահատել են որպես «ոչ սպորտային պահվածք»։ Որոշումը վերջնական է, Ջուդն արդեն համաձայնվել է հետ։

Այսպիսով, խաղացողը որակազրկում չի ստանա։ Նա միայն տուգանքով կբավարարվի։