Մենք երբեք ֆավորիտ չենք եղել. Բեյլը՝ Ուելս-Դանիա խաղի մասին

Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը խոսել է ԵՎՐՈ-2020-ի 1/8 եզրափակչում Ուելս-Դանիա խաղից ակնկալիքների մասին.

«Մենք երբեք ֆավորիտ չենք համարվում: Դա մեզ համար նշանակություն չունի: Եկեք վաղը խաղին. խաղադաշտում լինելու ենք մենք ու մեր մրցակիցը: Հուսով եմ՝ կարող ենք լուծել մեր առջև դրված խնդիրը: Ինչ վերաբերում է երկրպագուներին, կարող եմ ասել, որ Թուրքիայի դեմ խաղում 18 հազար երկրպագու մրցակցին էր երկրպագում: Մեզ համար դա էլ նշանակություն չունի:

Չեմ կարծում, որ վիճակագրությունը կարող է ազդել մեր թիմի վրա: Մեզանից ոչ մեկին դա իսկապես չի հետաքրքրում: Դրա մեջ ոչ մի իմաստ չկա: Վաղը մենք պարզապես ֆուտբոլ ենք խաղալու. որտեղ էլ, որ լինի՝ շատ լավ թիմի դեմ»,-Բեյլի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչի շրջանակում Ուելս-Դանիա խաղը կկայանա հունիսի 26-ին՝ Ամստերդամում:

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: