Մոդրիչ. Յովիչը ցույց տվեց, որ իր վրա կարելի է հույս դնել

Լուկա Մոդրիչը «Ռեալ Սոսյեդադի» դեմ հաղթանակից հետո մեկնաբանություն է տվել ու իր կարծիքը հայտնել Լուկա Յովիչի խաղի վերաբերյալ։ 

«Շատ դրական զգացողություններ ունեմ այս խաղից։ Մենք լավ հանդիպում անցկացրինք ու թույլ չտվեցինք «Ռեալ Սոսյեդադին» իր ֆուտբոլը խաղալ։ Գիտեինք, որ շատ բարդ հանդիպում է լինելու, բայց կարողացանք հենց սկզբից լավ խաղալ և արդյունքում երկու գոլ խփել։ 

Յովիչը լավ հանդիպում անցկացրեց։ Նա դարձավ գոլային փոխանցման և գոլի հեղիանակ։  Նա ցույց տվեց, որ իր վրա կարելի է հույս դնել», խորվաթ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում AS-ը։