Գվարդիոլա. Իսպանական ակումբները գերիշխում էին մեկ տասնամյակ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է մտքերով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «ՌԲ Լայպցիգի» դեմ խաղից առաջ։

«Իհարկե, բոլոր տղաները, ովքեր դուրս են գալիս խաղադաշտ, ցանկանում են հաղթել, չնայած մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում Լայպցիգին, ինչպես նաև «Բրյուգեին» և ՊՍԺ-ին: Մենք ցանկանում ենք կատարելագործվել։ Մենք ցանկանում ենք բարելավել որոշ բաներ և հստակ գիտենք, թե որոնք:

Իսպանիան մեկ տասնամյակ գերիշխում էր ակումբային ֆուտբոլում: Այստեղ մենք դեռ խոսում ենք երկու-երեք տարվա մասին։ Տեսնենք, թե արդյոք Անգլիան կարող է կրկնել «Բարսելոնայի», «Ռեալ Մադրիդի», «Ատլետիկոյի» և «Վալենսիայի» նվաճումները: Բոլոր չորս անգլիական ակումբները դուրս են եկել խմբից, և սա մեծ հաջողություն է Պրեմիեր լիգայի համար», իսպաանցու խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: