Շվեյցարիայի հավաքականի պաշտպան. Մբապեին կանգնեցնելու համար անհրաժեշտ է ամբողջ թիմի օգնությունը

Շվեյցարիայի ազգային հավաքականի պաշտպան Սիլվան Վիդմերը գնահատել է թիմի շանսերը ԵՎՐՈ-2020-ի 1/8 եզրափակչում՝ Ֆրանսիայի դեմ խաղում, ինչպես նաև խոսել է Կիլիան Մբապեի մասին.

«Ակնառու է, որ եթե դու բախվում ես մի թիմի, որն ունի Մբապե, պետք է ամբողջ թիմի օգնությունը: Նա «գնացք» է: Նրան պետք է հսկել 2 հոգով: Վստահ եմ, որ կարող ենք նրան կանգեցնել: Մենք ոչնչից չենք վախենում»,-Վիդմերի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

1/8 եզրափակչի շրջանակում Ֆրանսիա-Շվեյցարիա խաղը կկայանա հունիսի 28-ին՝ Բուխարեստում: Խաղի մեկնարկը Երևանի ժամանակով 23:00-ն է:

վրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: