Հունգարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին հայտնել է, որ պաշտպան Աթիլա Սալայը տեղափոխվում է «Չելսի», փոխանցում է Goal.com -ը:
Այս մասին պատմել է իտալացին` պատասխանելով հարցին, թե իր խաղացողները կարող են խաղալ Սերիայում։
«Դժվար է մեկ մարդու առանձնացնել, բայց հիմա ինձ շատ է դուր գալիս Աթիլա Սալայը։ Նա խաղում է «Ֆեներբախչեում», բայց կարծես թե տեղափոխվում է «Չելսի»:
Նրա նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրություն են ցուցաբերել Իսպանիայի խոշոր ակումբները, սակայն ըստ ամենայնի, նրա տեղափոխությունը «Չելսի» արդեն պայմանավորված է։ Բայց Իտալիայում նա կարող էր իրեն հիանալի դրսևորել»,- ասել է Ռոսին:
Տարբեր աղբյուրների համաձայն՝ 23-ամյա հունգարացու տրանսֆերը «Չելսիի» համար կարժենա մոտ 20 միլիոն ֆունտ ստերլինգ։