Ոստիկանությունը կքննի Բելինգեմի արված արտահայտությունը՝ Բորուսիա-Բավարիա խաղի մրցավարի վերաբերյալ

Գերմանական ոստիկանությունը կստուգի Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի հայտարարությունը «Բավարիայի» հանդիպման գլխավոր մրցավարի վերաբերյալ, հայտնում է Sky Germany-ն։

Հանդիպումից հետո Բելինգեմը քննադատել է մրցավարությանը և նշել, որ ավելի վաղ՝ հանդիպման գլխավոր մրցավար Ֆելիքս Ցվեյերի կարիերայում եղել է պայմանավորված հանդիպում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հայտարարության առնչությամբ բողոք է ներկայացվել։ Գործը կուղարկվի Դորտմունդի դատախազություն, որը կպարզի Բելինգեմի դեմ մեղադրանք առաջադրել ֆուտբոլիստին, թե ոչ: Որոշումը կկայացվի այս շաբաթ։

Ավելի վաղ Ցվեյերը վկա է եղել սկանդալային մրցավար Ռոբերտ Հոյցերի գործով, ով դատապարտվել էր պայմանավորված խաղերին մասնակցելու համար։ Ցվեյերին վեց ամսով որակազրկել էին , քանի որ նա իմացել էր Հոյցերի գործունեության մասին, բայց չէր հայտնել։ Ցվահերի խոսքով՝ Հոյցերն իրեն բազմիցս առաջարկել է գումար վաստակել պայմանավորված խաղերի միջոցով, սակայն նա հրաժարվել է: