Բարսելոնան վերջնական առաջարկ կանի իր հարձակվողին

«Բարսելոնան» այս շաբաթ կհանդիպի Ուսման Դեմբելեի գործակալի հետ, որպեսզի կատարի վերջնական առաջարկ ֆուտբոլիստի պայամանագրի երկարաձգման համար:

Ըստ կատալոնացի լրագրող Ժերար Ռոմերոյի՝ «Բարսան» 24-ամյա ֆրանսիացի վինգերին կառաջարկի 1 միլիոն եվրո աշխատավարձի բարձրացում, գումարած բոնուսներ։

Այսպիսով, նոր պայմանագրով Ուսմանը կարող է ստանալ 11 մլն եվրո՝ առանց բոնուսների։ Հարկերը հանելուց հետո Դեմբելեն ակումբում մնալու դեպքում տարեկան կստանա 7,5 միլիոն եվրո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսան» ցանկանում է պատասխան ստանալ մինչև դեկտեմբերի 31-ը։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև մրցաշրջանի ավարտը։

Հիշեցնենք, որ «Նյուքասլը» Դեմբելեին առաջարկում է տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձ գումարած բոնուսներ, սակայն ֆուտբոլիստին դա չի հետաքրքրում: