Եթե ​​մեզ հաջողվի հաղթել Գերմանիային, դա հավերժ կհիշվի․ Ռեշֆորդ

Marcus Rashford of England England v Denmark UEFA Nations League Group A2 football match, Wembley Stadium, London, UK - 14 Oct 2020 Photo: Jed Leicester for The FA

Անգլիայի հավաքականի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը խոսել է Եվրոպայի 2020 թ. առաջնության 1/8 եզրափակչի Գերմանիայի հետ առաջիկա խաղի մասին, որը տեղի կունենա հունիսի 29-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: Մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 20:00-ին:

«Մենք երջանիկ ենք, որ հնարավորություն ենք ունեցել դառնալ պատմության մի մասը: Մեր հիմնական նպատակը հաղթելն է:

Եթե ​​մեզ հաջողվի հաղթել Գերմանիային, դա հավերժ կհիշվի: Ահա թե ինչպես են մեծ թիմերը հիշողության մեջ մնում տարիներ շարունակ:

Անցյալից վախենալն իմաստ չունի: Դուք ամեն դեպքում չեք կարող վերադառնալ և փոխել այն: Բայց մենք կարող ենք ազդել առաջիկա խաղի արդյունքի վրա և այնպես անել, որ հաղթելու ավելի մեծ հնարավորություն ունենանք», – Ռեշֆորդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: