Ֆերստապենը կրկնել է Շումախերի, Ֆետելի և Հեմիլթոնի ռեկորդը

«Ռեդ Բուլի» ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը Սաուդյան Արաբիայի Գրան պրիում զբաղեցրել է երկրորդ տեղը:

Ընթացիկ մրցաշրջանի առաջատարի համար պատվոհարթակը դարձավ 17-րդը այս առաջնությունում: Սա Ֆորմուլա 1-ի ռեկորդի կրկնություն է։ 2002 թվականին Միխայել Շումախերը հարթակում հայտնվել է 17 անգամ, 2011 թվականին նույնը արել է Սեբաստիան Ֆետելը, 2015, 2016, 2018 և 2019 թվականներին՝ Լյուիս Հեմիլթոնը։

Մրցաշրջանի ավարտին կա մեկ Գրան-Պրի: Ֆերստապենը հնարավորություն կունենա դառնալու բացարձակ ռեկորդակիր, իսկ եթե մրցավազքը ավարտի Հեմիլթոնի առջևում, ապա կնվաճի այս տարվա չեմպիոնի տիտղոսը: