Ու՞մ տեղն է նա իրեն դրել. Նրա բոլոր ցուցանիշները աֆրիկացի ֆուտբոլիստների շնորհիվ են. Սիսե

Սենեգալի գլխավոր մարզիչ Ալիու Սիսեն քննադատել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին Աֆրիկայի գավաթի խաղարկության վերաբերյալ նրա մեկնաբանությունների համար։

«Ու՞մ տեղն է նա իրեն դրել: Ես մարզում եմ Սենեգալի հավաքականը, իսկ իմ խաղացողները Կլոպի հետ խաղում են «Լիվերպուլում»:

Ես հարգում եմ «Լիվերպուլին», բայց ոչ Կլոպին, ով բացասաբար է խոսում աֆրիկյան ֆուտբոլային մրցաշարերի մասին։ Նա հիմա որտեղ գտնվում է դա աֆրիկացի խաղացողների շնորհիվ է:

Նա պարտվում էր բոլոր եզրափակիչներում, մինչև եկան Սալահը, Մանեն և Մատիպը և օգնեցին նրան հաղթել եվրոպական առաջին խոշոր եզրափակիչում»,Սիսեի խոսքերն է փոխանցում Daily Mail:

Անցյալ ամիս գերմանացին, մամուլի ասուլիսում անդրադառնալով Աֆրիկայի գավաթին, այն անվանել է «փոքր մրցաշար»։

Ավելի ուշ լրագրող Օջորա Բաբանտյուդեն հորդորել է Կլոպին ներողություն խնդրել այս խոսքերի համար, սակայն «Լիվերպուլի» մարզիչը հրաժարվել է՝ ասելով, որ լրագրողը չի հասկացել իր հեգնանքը։