Տրաորեն կապ է հաստատել Ռեալի հետ

«Վուլվերհեմփտոնի» վինգեր Ադամա Տրաորեն ցանկանում է միանալ Մադրիդի «Ռեալին», փոխանցում է El Nacional-ը:

25-ամյա խաղացողի գործակալն արդեն կապ է հաստատել «բլանկոսների» հետ՝ հնարավոր գործարքի շուրջ: Չնայած այս հանգամանքին՝ Տրաորեին իր կազմում է ցանկանում տեսնել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

Մերսիսադյան ակումբը 24 մլն եվրո է պատրստ վճարել ֆուտբոլիստի համար:

Տրաորեն «Բարսելոնայի»՝ «Լա Մասիայի» սան է: