23 դիպուկ 3 միավորանոց նետում և Կարին կշրջանցի Ռեյ Ալենին

«Գոլդեն Սթեյթի» առաջատար Ստեֆ Կարին ընդամենը մի քանի խաղ է բաժանում պատմական նվաճումից:

Նա կարող է լավագույնը լինել լիգայի պատմության մեջ հեռահար հաջող նետումների քանակով շրջանցել լեգենդար Ռեյ Ալենին:

Այժմ նա ունի 2951 ճշգրիտ երեք միավորանոց նետում 784 խաղում: NBA-ի կրկնակի չեմպիոն Ռեյ Ալենն ունի 2973 հաջող նետում՝ 1300 խաղում:

Ստեֆ Կարին ևս 23 հաջող 3 միավորանոց նետում կատարելու դեպքում կգրանցի պատմական ցուցանիշ և կշրջանցի Ալենին:

Գոլդեն Սթեյթի առաջիկա հանդիպումները.

Դեկտեմբերի 6 – «Օռլանդո»

Դեկտեմբերի 8 – «Պորտլենդ »

Դեկտեմբերի 11 – «Ֆիլադելֆիա»

Դեկտեմբերի 13 – «Ինդիանա»