Իբրահիմովիչ. Հույն ունեմ հավերժ խաղալ Միլանում

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը գնահատել է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելու հավանականությունը:

«Ես զգում եմ, որ իմ պայմանագիրը երբեք չի ավարտվի: Թող «Միլանի» ղեկավարությունը ճնշման տակ լինի պայմանագրի երկարաձգման հարցում (ժպտում է):

Հուսով եմ, որ կմնամ և ընդմիշտ կխաղամ Միլանում»,- ասել է 40-ամյա շվեդը Che tempo che fa շոուի ժամանակ:

Շվեդ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:

Այս մրցաշրջանում՝ Իտալիայի առաջնությունում, 40-ամյա հարձակվողը 9 խաղում դարձել է 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: