Ֆորմուլա 1. Հեմիլթոնը Սաուդյան Արաբիայի Գրան-Պրիի հաղթող

Ավարտվեց Ֆորմուլա 1-ի այս մրցաշրջանի նախավերջին Գրան-Պրին:

Որակավորումից հետո մեկնարկային գծում առաջինը Լյուիս Հեմիլթոնն էր, երկրորդը՝ Վալտերի Բոտասը, երրորդը՝ Մաքս Ֆերստապենը: Գրան-Պրիի մեկնարկը ոչինչ չփոխեց դասավորությունում, սական վթարների հետևանքով հայտնված կարմիր դրոշակները փոխեցին շատ բան:

Արդյունքում Ֆերստապենը հայտնվեց 1-ին հորիզոնականում, 2-րդում Էստեբան Օկոնն էր, իսկ 3-րդը՝ Հեմիլթոնը: Հերթական մեկնարկից հետո հոլանդացին և բրիտանացին պոկվեցին մյուսներից առաջ և մինչև 40-րդ շրջանը Ֆերստապենն առջևում էր: Հեմիլթոնը փորձեր էր կատարում վազանցելու, սակայն Մաքսը չէր զիջում առաջատարի դիրքը: Այդպիսի պայքարներից մեկի ժամանակ ստյուարդները 5 վայրկյան տուգանք նշանակեցին Ֆերստապենին՝ ճիշտ չպայքարելու համար: Սակայն նրանց որոշումները միանշանակ չէին և մեծ քննարկումների առիթ են դառնալու մոտ ժամանակներս: Հեմիլթոնը կարողացավ շրջանցել Ֆերստապենին և հաղթել Գրան-Պրին: Մաքսը մրցավազքն ավարտեց 2-րդ հորիզոնականում, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Վալտերի Բոտասը:

Այս փուլից հետո անհատական հաշվարկում Հեմիլթոնը հավասարվեց Ֆերստապենին և ամեն բան կվճռվի գալիք կիրակի ՝ Աբու-Դաբիում:

Թիմային հաշվարկում առաջատարը «Մերսեդեսն» է, որը 28 միավոր առջևում է «Ռեդ Բուլից»:

Մրցավազքը վթարների և տեխնիկական խնդիրների պատճառով չավարտեցին.

Սերխիո Պերեսը «Ռեդ Բուլ»

Սեբաստիան Ֆետել «Աստոն Մարտին»

Ջորջ Ռասել «Ուիլյամս»

Միկ Շումախեր «Հասս»

Նիկիտա Մազեպին «Հասս»