Նա նրանց պատասխանեց վճռորոշ գոլերով. Նագելսման

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը Դորտմունդի «Բորուսիայի» հետ Բունդեսլիգայի 14-րդ տուրի հանդիպումից հետո (3:2) խոսել է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու մասին։

Լեհ ֆուտբոլիստը այդ խաղում դուբլի հեղինակ դարձավ։ Ավարտված «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ նա երկրորդ տեղն էր զբաղեցրել, իսկ մրցանակը ստանձնել էր Լիոնել Մեսսին։

«Բորուսիայի» երկրպագուները այս կապակցությամբ «Բավարիայի» դեմ խաղում վանկարկել են «Մեսսի, Մեսսի, Մեսսի»:

«Ռոբերտը որոշիչ գոլեր խփեց. Նա պատասխանեց նրանց մարզադաշտում Մեսսիի պատվին հնչած բոլոր բղավոցներից հետո»: Ես շարունակում եմ պնդել, որ Լևանդովսկին լավագույնն է և հենց նա պետք է ստանար «Ոսկե գնդակը», գերմանացի մարզչի խոսքերն է փոխանցում Bayern Germany-ին: