Հոլանդը հավասարվել է Ռոնալդուին 2021-ին խփած գոլերի քանակով

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը գոլի հեղինակ է դարձել Բունդեսլիգայի 14-րդ տուրի՝ «Բավարիայի» դեմ խաղում։

Այս գոլի շնորհիվ նա 2021 թվականին խփած գոլերի թիվը հասցրեց 45-ի, այս ցուցանիշով նորվեգացին հասավ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։ 45 գոլ է հեղինակել նաև ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն։

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ունի 44 գոլ, «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին՝ 41-ական գոլ։

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին 2021 թվականին խփած գոլերի քանակով անվիճելի առաջատարն է։ «Բորուսիայի» հետ երեկ կայացած խաղում նա դուբլի հեղինակ է դարձել ու օրացուցային տարում գոլերի թիվը հասցրեց 66-ի:

Հիշեցնենք, որ երեկ Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 2:3 հաշվով զիջելէ «Բավարիային»: