Միլանը լավագույն մեկնարկն է գրանցել 2003/04 մրցաշրջանից հետո

«Միլանը» Ս-Սերիայի 16-րդ տորում 2:0 հաշվով հաղթեց «Սալերնիտանային»:

Այժմ Ստեֆանո Պիոլիի թիմն առաջնության 16 տուրերում ունի 38 միավոր։

«Ռոսոներիները» Իտալիայի առաջնությունում իրենց լավագույն մեկնարկն են գրանցել 2003/04 մրցաշրջանից հետո։ Այդ տարի «Միլանը» կարողացել է հաղթել Ա -Սերիան։ Նախորդ մրցաշրջանում թիմը 16 տուրից հետո ուներ 37 միավոր:

Այս պահին մրցաշարային աղյուսակում «Միլանն» առաջինն է, նրանից 1 միավորով հետ է մնում «Ինտերը», 2-ով՝ «Նապոլին»: