Զախարյանը խոսել է Բարսելոնա տեղափոխության մասին

«Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը Sport24-ի թղթակից Տիգրան Հարությունյանին տված հարցազրույցում ասել է, թե արդյո՞ք տարբերակներ ունի կարիերան Եվրոպայում շարունակելու համար։

«КраСава»-ին տված հարցազրույցում դուք ասացիք, որ եվրոպական ակումբները դեռ չեն կապվել Ձեզ հետ: Երեք ամիս անց ամեն բան դեռ նույնն է՞։
-Այո: Եվրոպայից ինձ հետ դեռ ոչ ոք չի կապվել: Այդ մասին միայն խոսակցություններն են, բայց առաջարկներ չկան։

-Պատկերացնենք, որ Ձեզ ցանկանում է իր կազմում տեսնել թոփ 5 լիգաներից մեկ թիմ։ Ո՞ր լիգան կընտրեք:

-Իսպանիա: Ինձ միշտ դուր է եկել նրանց տեխնիկական ֆուտբոլը։

-Շատերին է հետաքրքրում, թե ե՞րբ կտեսնենք Ձեզ «Բարսայում»:
-Ես ինքս չգիտեմ, ճիշտն ասած (ծիծաղում է)։ Երբ արվի առաջարկը, պարզ կդառնա»,- պատասխանել է 19-ամյա ֆուտբոլիստը: