Վալվերդեն հնարավոր է գլխավորի բրազիլական ակումբ

Էռնեստո Վալվերդեի ծառայություններով հետաքրքրված է բրազիլական «Ֆլամենգոն», հայտնում է Todofichajes-ը։

«Բարսելոնայի» նախկին մարզիչը կատալոնական ակումբից հեռանալուց հետո 2020 թվականի հունվարից առանց աշխատանքի է։

Իսպանացին բրազիլական թիմից պահանջում է 4 միլիոն եվրո աշխատավարձ մեկ մրցաշրջանի համար։

Հիշեցնենք, որ «Ֆլամենգոն» մնացել է առանց մարզիչ Ռենատու Գաուչոյի պաշտոնանկությունից հետո։ Հրաժարականի պատճառը Կոպա Լիբերտադորեսի եզրափակչում «Պալմեյրասից» կրած պարտությունն էր։