Ֆուտբոլում ինֆլյացիա բերել է Ռեալի «գալակտիկոսը», այլ ոչ ՊՍԺ-ն. Մելերո

ՊՍԺ-ի գլխավոր քարտուղար Վիկտորիանո Մելերոն «Ռեալին» մեղադրել է տրանսֆերային գները բարձրացնելու մեջ, փոխանցում է AS-ը:

«Ֆուտբոլային էկոհամակարգում գնաճային գործընթացները պայմանավորված են ոչ թե ՊՍԺ-ի գործողություններով,այլ 2000-ականներին Մադրիդի «Ռեալի» վարած «գալակտիկոս» քաղաքականությամբ։

ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Սիթին» կամ «Մոնակոն» և նրանց բաժնետերերը պատասխանատվություն չեն կրում այս գնաճի պատճառով ստեղծված ներկայիս իրավիճակի համար։

Որպեսզի նոր խաղացողներ ի հայտ գան, ներդրումներ են պահանջվում, ինչը չի կարելի անել ֆինանսական ֆեյր-փլեյի դեպքում: Այս համակարգը թույլ է տալիս պատմականորեն թոփ ակումբներին մնալ բարձրության վրա: Մենք ուզու՞մ ենք փակ էկոհամակարգ»,-հայտարարել է Մելերոն։