Բարսելոնայում անվճար խաղալու առաջարկը պետք է Մեսսին աներ, ոչ թե ես. Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է իր խոսքերն այն մասին, որ հարձակվող Լիոնել Մեսսին կարող էր անվճար խաղալ ակումբում։

«Ես ուզում եմ պարզաբանել սա: Ռադիոյով ինձ հարցրին. «Կարո՞ղ էր Մեսսին անվճար մնալ ակումբում»: Ես նույնպես չգիտեի, թե արդյոք դա հնարավոր է, բայց հասկանում էի, որ նման բան կարող էր լինել: Եվ այդ պահին ես ասացի. «Դե, միգուցե»։

Բայց ես երբեք չեմ խնդրել Մեսսիին անվճար խաղալ: Այստեղ Մեսսին իրավացի է, նա աշխարհի լավագույն խաղացողն է։ Մենք գիտեինք, որ նա լուրջ առաջարկ է ստացել։

Ամեն դեպքում, անվճար խաղալու առաջարկը հենց իրենից պետք է լիներ, ոչ թե ինձնից։ Ես երբեք նման բան չեմ ասել, իսկ խոսակցությունները առաջացել են կեղծ խեղաթյուրումից», կատալոնական ակումբի նախագահի խոսքերն է փոխանցում իսպանական AS-ը: