Ռանգնիկ. Պետք է քո ֆուտբոլային ոճը հարմարեցնես ֆուտբոլիստներին, ոչ հակառակը

«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը գովեստի խոսքեր է ասել թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին։

«Դուք միշտ պետք է հարմարեցնեք ձեր ֆուտբոլի ոճը կամ ձեր գաղափարները՝ կախված ձեր ունեցած խաղացողներից:

Ես տեսա, թե ինչպես է 36-ամյա Ռոնալդուն խաղում երկրորդ խաղակեսում «Արսենալի» դեմ։ Իսկական պրոֆեսիոնալ: Ես երբեք չեմ տեսել իր տարիքի խաղացողի, որն ունի նման ֆիզիկական վիճակ։ Նա առաջվա պես կարողանում է հեշտությամբ վճռել խաղերի ելքերը:

Բայց խոսքը միայն նրա մասին չէ, այստեղ կարևոր է ողջ թիմի զարգացումը։ Ելնելով այն ամենից, ինչ տեսա երեկ՝ Կրիշտիանուն պատրաստ է ամեն ինչ տալ թիմի համար», Ռանգնիկի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը: