Ռեալն ու Բարսելոնան կպայքարեն սլովենացի հարձակվողի համար

Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» կպայքարեն «Զալցբուրգի» հարձակվող Բենյամին Շեշկոյի համար, հաղորդում է El Nacional-ը:

Չնայած Էրլինգ Հոլանդի և Կիլիան Մբապեի հավանական առկայությանը, Արքայական ակումբը ցանկանում է նաև բաց չթողնել 19-ամյա Շեշկոյին:

«Բարսելոնան» շարունակում է փնտրել հարձակվողների` Սերխիո Ագուերոյին փոխարինելու համար: Կատալոնացիների կարծիքով սլովենացի հարձակվողը ճիշտ տարբերական կլինի ներկայի և իհարկե ապագայի համար:

Շեշկոն այս մրցաշրջանում ավստրիական թիմի կազմում անցկացրել է 21 հանդիպում և դարձել 7 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: Երիտասարդ ֆուտբոլիստը նաև 7 հանդիպում է անցկացրել ազգային հավաքականի կազմում և աչքի ընկել խփած գնդակով: