Լևոնդովսկու երազանքն էր խաղալ Ռոնալդուի հետ․ Նախկին գործակալ

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու նախկին գործակալ Չեզարի Կուխարսկին խոսել է ֆուտբոլիստի՝ Մադրիդի «Ռեալում» խաղալու ցանկության մասին։

«Նրա երազանքն էր պայմանագիր կնքել «Ռեալի» հետ և խաղալ Կրիշտիանու Ռոնալդուի հետ։ Բայց ես կարծում էի, որ «Ռեալը» նրան կառաջարկի դառնալ միայն Բենզեմային փոխարինող»,- մեջբերում է Կուխարսկուն Cadena SER-ը։

Լեհ ֆուտբոլիստը 2014 թվականի ամռանը լքեց «Բորուսիան» և տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա»։

Այս մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 20 հանդիպում, դարձել 25 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։